Առաջատար
Posted in վերապատրաստում

Մասնագետների վերապատրաստման առաջին օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  • Սեպտեմբերի 17-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցի գրադարանում կայացավ մասնագետների վերապատրաստման առաջին հանդիպումը: Հանդիպումը ղեկավարեց կրթահամալիրի աշխատակիցներից՝ Անահիտ Հարությունյանը: Նա բավականին մատչելի կերպով վերապատրաստվողներին փոխանցեց իր գիտելիքներից, սիրալիր պատասխանեց բոլոր հարցերին, հետևողական էր անհասկանալին հասկանալի դարձնելու հարցում: Առաջին օրը վերապատրաստվողներն ուսումնասիրեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիամիջավայրը և տեղեկացան « բլոգ » -ի մասին, ծանոթացան անձնական բլոգ ստեղծելու և շահագործելու կանոններին: Մասնագետները կշարունակեն վերապատրաստվել ևս մի քանի օր:
Advertisements
Posted in Նախագծեր

«Սեբաստացու օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Տևողությունը` նոյեմբերի 5-9

Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի սովորողներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու և նրա անունը կրող դպրոցի գործունեությանը, նպաստել սովորողի մոտ սովորելու, փնտրելու որակների զարգացմանը:

Խնդիրները՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • գիտելիքների համալրում
  • լսածը սեփական բառերով  վերարտադրելու կարողության  զարգացում:

Արդյունքները կամփոփվեն ռադիոների և նկարների տեսքով բլոգում

Posted in Նախագծեր

«Ուսումնական աշուն»

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Տևողությունը՝ նոյեմբերի 4-ից 8-ը

Նախագծի նպատակը՝

  • Զարգացնել աշակերտների երևակայությունը
  • Զարգացնել գեղեցիկը զգալու և պատկերելու ունակություն
  • Զարգացնել ստեղծագործական միտք
  • Զարգացնել գեղագիտական ճաշակ

Նախագծի խնդիրները՝

Բանավոր խոսքի զարգացում, ՏՀՏ հմտությունների ձևավորում, տեխնոլոգիական հմտությունների ձևավորում, գիտելիքների համալրում։

Ընթացքը՝

  • Paint ծրագրով նկարել աշունը՝ դասական երաժշտության ներքո
  • սովորել նոր բառեր, որոնք  բնութագրում են աշունը,
  • միասնական խմբով հավաքել տերևներ և դրանցով պատկերել կենդանիներ
Posted in Աշխատակարգ

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Երկուշաբթի

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում

09։30-12:30՝  կրթահամալիրի տոնի պատրաստություն

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00— 14։00` «դպրոցի արտաքին և ներքին հարդարում» նախագիծ

Երեքշաբթի 

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում

09։30-12:30՝  բարեկարգման աշխատանքներ կրթահամալիրում

12:30-13։00՝  ընդմիջում դպրոցում

13։00— 14։00կրթահամալիրի տոնի պատրաստություն

14։30-ից՝ «դպրոցի արտաքին և ներքին հարդարում» նախագիծ

Չորեքշաբթի 

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում

09։30-12:30՝  բարեկարգման աշխատանքներ կրթահամալիրում

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00— 14։00`   «դպրոցի արտաքին և ներքին հարդարում» նախագիծ

Հինգշաբթի

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի տոնի պատրաստություն

09։30-12:30՝  բարեկարգման աշխատանքներ կրթահամալիրում

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00— 14։00` «դպրոցի արտաքին և ներքին հարդարում» նախագիծ

Ուրբաթ 

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում

09։30-12:30՝  բարեկարգման աշխատանքներ կրթահամալիրում

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00— 14։00ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք

14։00-14։30՝  ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

14։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի

Posted in Նախագծեր

Դպրոցի արտաքին և ներքին հարդարում

Նախագծի նպատակը՝ կրթահամալիրի միջավայրը դարձնել տպավորիչ, գեղեցիկ, տրամադրող

Խնդիրները՝ միջանցքների պատուհանները նմանեցնել վիտրաժների, պատերը սովորողներին հարազատ և ծանոթ տեսարաններով զարդարել։

Անհրաժեշտ նյութերը՝ պատերի  համար նախատեսված գուաշներ, պատուհանների համար՝ ընդգծող և վիտրաժային ներկեր գունազարդման համար , վրձիններ

Տևողությունը՝ 3֊4օր (հոկտեմբերի 28-ից 31-ը )

Մասնակիցներ՝ արևմտյան դպրոցի դասավանդողներ

Posted in Աշխատակարգ

հոկտեմբերի 21-ից 25-ը

Երկուշաբթի 

13:30 — 14:30 — խաղեր և հանգիստ

14:30 — 15։00  — ճաշ

15։00 — 15:50 — դասապատրաստում

15:50 — 16:30— 《Երևանին》նախագիծ

16:30 — 16:40 — դասարանի մաքրություն

16:40 — 17:00 —  ճանապարհ տուն

Երեքշաբթի

13:30— 14:30 — մաթեմատիկական խաղեր

14:30 — 15։00— ճաշ

15։00 — 15։50 — դասապատրաստում

15:50 — 16:30 — տրամաբանական խաղեր

16:30 — 16:40— դասարանի մաքրություն

16:40 — 17:00 —  ճանապարհ տուն

Չորեքշաբթի

13:30 — 14:30— կերպարվեստ

14:30 — 15։00 — ճաշ

15:00 — 15:50— դասապատրաստում

15։50 — 16:30 — 《Երևանին》նախագիծ

16:30 — 16:40 — դասարանի մաքրություն

16:40 — 17:00 —  ճանապարհ տուն

Հինգշաբթի

13:35 — 14:30 — 《Տոնի մասին》նախագիծ

14։30 — 15։00 — ճաշ

15:00 — 15։50—դասապատրաստում

15։50 — 16:30 — ընթերցանություն

16:30 — 16:40 — դասարանի մաքրություն

16:40 — 17:00 —  ճանապարհ տուն

Ուրբաթ

13:35 — 14:30 — դասապատրաստում

14:30 — 15։00 — ճաշ

15։00 — 15։15— դասարանի մաքրություն

15:15 — 16։30 — ագարակում գործունեություն

16:30— 17:00 —  ճանապարհ տուն

Posted in Նախագծեր

Երևանին

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Տևողությունը՝ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 8-ը

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Երևանի հայտնի, արժեք ունեցող, պատմական նշանակություն ունեցող վայրերին, հայտնի ճարտարապետական ուղղությունների շինություններին՝ իրենց զարդարանքներովանվանի քանդակագործների քանդակներին

Խնդիրները՝ 

  • հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Ընթացքը՝ 

  • նյութը ներկայացվում է սովորողներին սլայդների և բանավոր խոսքի միջոցով
  • քննարկումններ
  • յուրաքանչյուր սովորող  ներկայացված նյութը յուրովի մեկնաբանում է, որը ձայնագրվում է

Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը բլոգում